ՄամուլՏեսանյութ

Քաղաքապետը թող վարչապետի նման լայվ մտնի, կոչ անի սփյուռքին գալ, Հայաստանում ներդում անել. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

Քաղաքապետը թող վարչապետի նման լայվ մտնի, կոչ անի սփյուռքին գալ, Հայաստանում ներդում անել. Արմեն Ներսիսյան

News.am-ը գրում է․ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ Արմեն Նեսիսիյանի խոսքով՝ ավագանու վերջին նիստի ժամանակ ինքն այս հարցը բարձրացրել է։

«Արդեն 8 ամիս է՝ այդ հարցը բարձրացնում ենք։ Ամսի 11-ի նիստին եւս այս հարցը բարձրացրեցինք, քաղաքապետն էլ պատասխանեց, որ դուք ինքներդ ներդրողներ ճարեք։ Ճիշտն ասած, զարմացած ու ապշած եմ, որ իշխանությունը՝ ընդդիմությանն է դիմում, որ ներդրող ճարի։

Ես էլ պատասխանեցի, որ եթե ձեր փոխարեն ես լինեի քաղաքապետ, հաստատ կճարեի»,- ասաց Ներսիսյանը։

Նա հիշեցրեց Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավը, երբ նա տարբեր խոստումներ էր տալիս երեւանցիներին, եւ կոչ արեց նրան դիմել վարչապետի օրինակին՝ «լայվին».

«Թող լայվ մտնի, ինչպես վարչապետն է մտնում, եւ կոչ անի սփյուռքին, դրսի իր ընկերներին  գալ Հայաստանում ներդում անել։ Այդ տաք սենյակում, որ նստում է, կարծում է՝ քաղաքապետարանում ինքը լուրջ գործառույթ է անում. ես ապշած եմ մնացել»։

Նշենք, որ Վարդաշենի 68ա հասցեում գտնվող հանրակացարանի պատշգամբում նախօրեին փլուզում էր եղել, ինչի հետուանքով տուժել էին երկու տարեց կանայք։ Բնակիչները բողոքում են՝ ոչ միայն շենքն է  վթարային, նաեւ չկան սանիտարահիգենիկ պայմաններ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով