Աշխարհ

Քադիրովը 500.000 դոլար է խոստացել ամեն մի «ուկրաինացի ազգայնական հրամանատարի» գլխի համար

Քադիրովը 500.000 դոլար է խոստացել ամեն մի «ուկրաինացի ազգայնական հրամանատարի» գլխի համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Թելեգրամ»-ի իր ալիքում հայտարարել է ուկրաինացի ազգայնական յուրաքանչյուր հրամանատարի գլխի համար 500 հազար դոլար պարգևատրման մասին, գրում է «Գազետա»-ն:

«Պարգև է հայտարարված ուկրաինացի ազգայնականների՝ Բանդերայի, Ազովի, Դուդաևի շեյթանների գումարտակի հրամանատարների համար։ Ես դա ասում եմ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես կամավոր Ռուսաստանի հայրենասերների անունից, նույն կամավորների, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ և ովքեր ցանկություն են հայտնել 500 հազար դոլար վճարել յուրաքանչյուր հրամանատարի համար»,- գրել է Քադիրովը։

qadirov

Բացի այդ, Չեչնիայի շրջանի ղեկավարը դիմել է Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությանը և SBU-ին՝ «չվախենալ Բանդերայից» կոչով։

«Ռուս զինվորականների կողքին պետք չէ վախենալ. ընդհակառակը, դուք միայն կարագացնեք գործընթացը՝ բանակի և խաղաղ բնակչության շարքերում առանց կորուստների, առանց քաղաքների ավերման»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Քադիրովի, պատասխանատու է ուկրաինացի զինվորների մահվան համար, ուստի նա պետք է «մտածի այդ մասին»։

Կիսվել էջում