Աշխարհ

Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին

Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին։ Պետական սահմանային ծառայության տվյալներով՝ կրակ է բացվել սահմանը խախտողի ուղղությամբ։

Ֆիզուլիի շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտ երկու սահմանախախտ են նկատվել։ Չնայած սահմանապահների զգուշացմանը՝ նրանք փորձել են փախչել դեպքի վայրից։ Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի հետեւանքով խախտողներից մեկը ոտքից վիրավորվել է։

Նրանցից մեկի մոտ դաշույն է հայտնաբերվել։ Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր օրինախախտը տեղափոխվել է Ֆուզուլիի շրջանի հիվանդանոց։

Կիսվել էջում