Աշխարհ

Փարիզի փողոցները վերածվել են հսկայական աղբավայրի. աղբ մաքրողներն արդեն 7 օր է գործադուլ են անում

Փարիզի փողոցները վերածվել են հսկայական աղբավայրի. աղբ մաքրողներն արդեն 7 օր է գործադուլ են անում

Փարիզի փողոցներն արդեն մի քանի օր էˋ լցված են ա ղբով։ Աղբի բաքերը ոչ ոչ չի դատարկում, աղբը քաղաքից դուրս չի հանվում:

Պատճառը աղբահանների և աղբի այրման գործարանների աշխատողների գործադուլն է։ Նրանք դեմ են կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը, որը ենթադրում է կենսաթոշակային նվազագույն տարիքի բարձրացում 62 64-ի։

«7-րդ օրˋ առանց աղբահանության. գարշահոտ ու կեղտ. ոչ մի շտապ միջոց, նույնիսկ մասնակի՝ Փարիզի քաղաքապետարանից։ Փարիզցիների նկատմամբ անգործության և անհարգալից վերաբերմունքի ևս մեկ օրինակ»,- թվիթերում գրել է տրանսպորտի փոխնախարար Կլեման Բոնը։

paris

Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները դժգոհում են անտանելի հոտից ու փողոցներում առնետների ու մկների հայտնվելուց։ Ռեստորանների և սուպերմարկետների սեփականատերերը մտահոգված են հակասանիտարական պայմաններով:

Իշխանություններն ասում են, որ խնդիրը փորձում են լուծել՝ աղբահանության մեջ ներգրավելով մասնավոր ընկերություններին:

Կիսվել էջում