Մամուլ

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում առանձնազրույց են ունեցել

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում առանձնազրույց են ունեցել

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի պահ մենակ է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ուղիղ խոսելու համար:

Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ մի պահ մենակ է թողել երկրների ղեկավարներին՝ Միշելը պատասխանեց. «Այո, դա ճիշտ է: Ես կարևորում եմ իմ կողմից օգնելը, աջակցելը, բայց նաև շատ կարևոր է, որ նրանք ուղիղ խոսեն»:

aliev pashinyan

ԵԽ նախագահը մեծապես կարևորեց երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապ ստեղծելը՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի հանդիպումները, ինչպիսին կայացավ Բրյուսելում, ևս կարևոր են:

«Ես համոզված եմ, որ ուղիղ կապը երկու ղեկավարների միջև շատ օգտակար է: Մեզ հաջողվել է դրական դեր խաղալ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը հնարավոր դարձնելու գործում՝ հնարավոր միջադեպերը կանխելու, հետագա բախումներից խուսափելու համար»,-նշել է Միշելը:

Կիսվել նյութով