Մամուլ

Փաշինյանի մայրը կորոնավիրուս է վարակվել ու բուժում է ստանում Դիլիջան ԲԿ-ում

Փաշինյանի մայրը կորոնավիրուս է վարակվել ու բուժում է ստանում Դիլիջան ԲԿ-ում

«Փաստինֆո»-ն գրում է․ Դիլիջանի բժշկական կենտրոնում թեեւ դադարեցվել է Covid-19-ով վարակված հիվանդների բուժումը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորը, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, այնտեղ են տեղափոխել։

Այս մասին «Փաստինֆո»-ին ահազանգել են Դիլիջանի բնակիչները՝ մտահոգություն հայտնելով, որ դա կարող է նպաստել վարակի տարածմանը, քանի որ ԲԿ-ում կան տարբեր հիվանդներ, որոնք վարակվելու վտանգի առաջ են։ 

Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Փաստինֆո»-ն փորձեց տեղեկատվությունը ճշտել բժշկական կենտրոնից ու նաեւ պարզել, արդյոք ԲԿ-ն սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին։

«Եթե չենք զբաղվում, ուրեմն չենք զբաղվում։ Հարցերին իրավասու է պատասխանել միայն տնօրենը, որը հիմա հասանելի չէ, իրավասու չենք մենք պատասխանել ձեր հարցերին։ Եթե հիվանդանոցը չի սպասարկում քովիդով հիվանդի, ոնց կարող է ունենալ քովիդով հիվանդ»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԲԿ-ից։

vova pashinyan

Մարտի 8-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված ընդլայնվում է մահճակալային ֆոնդը։ Քովիդով վարակվածներին 6 բժշկական կենտրոն է սպասարկում, այդ թվում երկուսը Երևանից դուրս՝ Սպիտակում և Կապանում։ Հետաքրքրվեցինք ՝ արդյոք պատրաստվում են կրկին վերապրոֆիլավորվել, ինչին ի պատասխան աշխատակիցը նշեց.

«Երբ որ վերապրոֆիլավորվենք, այն ժամանակ երևի սպասարկենք, չեմ կարող հստակ պատասխանել, տնօրենը կպատասխանի ձեր հարցերին»։

Մեր զրուցակցին տեղեկացրեցինք, որ ահազանգեր ենք ստացել առ այն, որ Covid-19-ով վարակված Նիկոլ Փաշինյանի մայրը բուժում է ստանում կենտրոնում՝ վիրահատական բաժանմունքում, որտեղ այլ հիվանդներ եւս կան, ովքեր կորոնավիրոսային հիվանդություն չունեն։

«Չեմ ճանաչում այդ մարդուն, մեր մոտ նման անձնավորություն չկա։ Ձեր հացերին չենք պատասխանում»,- ասաց աշխատակիցը։

Կիսվել նյութով