Մամուլ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Խաղաղության գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար։

Վարչապետը ընդգծել է նախագահ Թրամփի անձնական ջանքերի կարևոր նշանակությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Փաշինյանն ու Թրամփը վերահաստատել են մոտ ապագայում TRIPP-ի կառուցման աշխատանքները սկսելու իրենց հաստատակամությունը։

Կիսվեք ձեր էջում