Մամուլ

Փաշինյանը կամավոր իր գերեզմանը չէր փորի, Մարտի 1-ի որոշումը պարտադրվել է Ռուսաստանի կողմից

Փաշինյանը կամավոր իր գերեզմանը չէր փորի, Մարտի 1-ի որոշումը պարտադրվել է Ռուսաստանի կողմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Մարտի 1-ի գործի շուրջ։ Փաստորեն սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու նախկին այլ պաշտոնյաներ արդարացվեցին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ անգամ հեղափոխությունից հետո հնարավոր չեղավ հասնել այս գործի բացահայտմանը։

– Այն բարոյական արժեհամակարգը, որ դրվեց նոր իշխանությունների կողմից, հենց սա էլ ենթադրում էր։ Բարոյական որևէ նորմ չի գործում։ Սահմանադրական դատարանի վերջին գործունեությունը երբ վերլուծում ես, տեսնում ես, որ Քոչարյանի հայցադիմումի քննարկումը 4-4 էր՝ առանց Վահե Գրիգորյանի։ Այսինքն՝ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունեն հստակ ազդեցություն ու որոշիչ ձայներ։

Մարտի 1

Սա նշանակում է, որ այս որոշումը Նիկոլ Փաշինյանի հրահանգով է արվել։ Որքան էլ ինքն ասում է, որ դատարանների գործին չի միջամտում, ինքն էլ Սերժ Սարգսյան չի դառնա՝ այստեղ էլ ինքը, ցավոք սրտի, դարձավ Սերժ Սարգսյան։ Կարծում եմ, որ դա կամավոր չի արել, եղել է պարտադրանք՝ Ռուսաստանի հայտնի վեկտորից։

Ինքն էլ կամակատար է։ Մեր պատմության սև էջը փաստորեն փակվեց՝ ինքն էլ լինելով տուժող կողմ։ Չգիտեմ՝ ինքը ոնց է այդ ամենը մարսում, մարդկային ինչ չափորոշիչներ պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը մարսել ու դրանով գոյատևել։

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ Ռուսաստանի նախագահի ջանքերո՞վ այսպես եղավ։

– Ես մի տոկոս կասկած չունեմ, հակառակ դեպքում Նիկոլը գիժ չէր՝ գնար իր գերեզմանը փորեր։ Մարտի 1-ի տուժողներից մեկն էլ ինքն էր, դա հեղափոխության ժամանակ իր հիմնական խաղաքարտն էր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով