Մամուլ

«Ցուցակագրված ավտոբուսներով բերված մարդկանցով լցնելու են հրապարակը». Նարեկ Մալյան

Ցուցակագրված ավտոբուսներով բերված մարդկանցով լցնելու են հրապարակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Տեղեկություններ եմ ստանում, որ դեկտեմբերի 31-ի գիշերը ցուցակագրված ավտոբուսներով Հրապարակ են բերվելու ոչ միայն մարզերի բնակիչները, այլ պարտադիր ներկա են լինելու բոլոր պետական պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, իրավապահ համակարգի աշխատակիցներն իրենց ընտանիքներով:

Իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով հրապարակը մարդկանցով լցնել»:

Կիսվել նյութով