Քաղաքականություն

Ցույց տվեք մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ինձ սատարել են. Վիտալի Բալասանյան

Ցույց տվեք մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ինձ սատարել են. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանն այսօր` մարտի 29-ին ընթացող թեկնածուների հեռուստաբանավեճին հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Վահան Բադասյանը հարց ուղղեց Բալասանյանին՝ արդյոք Բալասանյանը նախագահ ընտրվելուց հետո սեպ չի՞ խրի Արցախի և Հայաստանի միջև:

Վիտալի Բալասանյանը պատասխանեց, որ ինքը մի քանի անգամ ասել է՝ Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է, ինքն էլ որեւէ մեկին չի սատարում:

«Ես պատրաստ եմ եղել և հիմա էլ եմ պատրաստ ավտանգության հարցերով բոլորի հետ համագործակցել, որեւէ խնդիր չունեմ:

Ցույց տվեք մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն ինձ սատարել են, կամ սատարել են ժամանակին ինչ-որ հարցերով»,-ասաց նա:

Կիսվել էջում