ՄամուլՏեսանյութ

Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն․ ովքեր կներառվեն ծրագրի մեջ

Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն. փոփոխությունների մասին հարցազրույց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի հետ:

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում, արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը:

Նախատեսվել է թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, եւ մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ:

Կիսվել էջում