Մամուլ

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մի քանի անգամ դատապարտված տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։

Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են իրավապահները, տարածքը սահմանազատվել է:

Քննիչի կողմից «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է մահացածի ինքնությունը:

Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Կիսվել էջում