Աշխարհ

Տղամարդը սպանել է նախկին կնոջը և իրեն, երբ կինը TikTok-ում գրել է իրենց խնդիրների մասին

Տղամարդը սպանել է նախկին կնոջը և իրեն, երբ կինը TikTok-ում գրել է իրենց խնդիրների մասին

ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր նախկին կնոջը և կրակել ինքն իրեն այն բանից հետո, երբ կինը TikTok-ում գրել է իրենց հարաբերություններում խնդիրների մասին։

29-ամյա Սանիա Խանը եւ նրա նախկին ամուսինը՝ 36-ամյա Ռահի Ահմադը Չիկագոյի իրենց բնակարանում հայտնաբերվել են գլխի հրազենային վնասվածքներով, հայտնում է Chicago Sun-Times-ը։

Զույգն ամուսնացած էր մեկ տարուց էլ քիչ ժամանակ եւ մայիսին ամուսնալուծվել էր։ Պակիստանա-ամերիկացի լուսանկարիչ Խանը հաճախ է նկարագրել այն ճնշումը, որին ենթարկվել է, երբ փորձել է բաժանվել Ահմադից:

Ոստիկանություն

«Երբ հարավասիացի կինը ամուսնալուծվում է, երբեմն թվում է, թե նա ձախողվել է կյանքում»,- գրել է նա գրառումներից մեկում: «Այն, թե ինչպես է համայնքը ձեզ պիտակավորում եւ ճնշում գործադրում, որպեսզի չբաժանվեք այն պատճառով, թե «ինչ կասեն մարդիկ»:

Նա գրել է, որ իր ընտանիքը ճնշում է գործադրել իր ամուսնությունը փրկելու համար, իսկ ոմանք նույնիսկ սպառնացել են ինքնասպան լինել, եթե ինքը հրաժարվի:

Կիսվել էջում