Մամուլ

Մետրոպոլիտենը գործադուլ է հայտարարել. պահանջում են աշխատավարձի բարձրացում

Մետրոպոլիտենը գործադուլ է հայտարարել. պահանջում են աշխատավարձի բարձրացում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտարարություն է տարածել մետրոպոլիտենը:

«Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։

metro

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասված է հայտարարությունում:

Կիսվել նյութով