Մամուլ

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Հայկական կողմի նախաձեռնությամբ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։

Շարունակվել է ԼՂ շուրջ իրադրության քննարկումը։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերի հետ կապված։

Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ հարկավոր է խստորեն պահպանել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում նախատեսված հանձնառությունները, մասնավորապես՝ կրակի դադարեցման ռեժիմի անվերապահ պահպանումը։ Ռուսական կողմը հաստատել է, որ շարունակում է մնալ պատրաստակամ միջնորդական աջակցություն ցուցաբերելու Երեւանի եւ Բաքվի միջեւ սերտ շփումների համար, հանուն ռեգիոնում կայունության ապահովման։

Պուտին Ալիև Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախարահին, արտահայտվելով կառուցողական երկխոսության եւ փոխգործակցության օգտին, այն բանի համար, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղությամբ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով։

Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսական-տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի վերականգնմանը Հարավային Կովկասում։ Պայմանավորվել են շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։

Կիսվել նյութով