Մամուլ

Տարոն Մարգարյանի տան դիմաց վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը

Տարոն Մարգարյանի տան դիմաց վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով միայն Երևանում տեղի է ունեցել մոտ 200 ճանապարհատրանսպորտային պատահար:

Նշված ավտովթարներից 7-ի դեպքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ, իսկ մնացածը եղել են նյութական վնասներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի, Toyota մակնիշի 71 AA 888 համարանիշի, Renault մակնիշի 787 AM 61 համարանիշի և Opel մակնիշի 36 OM 371 համարանիշի ավտոմեքենաները:

avtovtar patgamavor

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհից չհեռացված ձյունը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի ավտոմեքենան պատկանում է նախկին Հանրապետական, քվոտայով պատգամավոր անցած, հետո արդեն «Իմ քայլը» պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Renault-ն էլ հաշվառված է «Վեոիլա Ջուր» ընկերության հաշվեկշռում:

Կիսվել էջում