Մամուլ

Տարեցին վիրավորելու համար Հակոբ Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են

Տարեցին վիրավորելու համար Հակոբ Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են

Hraparak.am-ը գրում է․ Քարոզարշավի շրջանականերում երեկ ՔՊ-ականները նախընտրական բուկլետներ են բաժանել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, վերջիններիս է մոտեցել տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետներ չբաժանեն, այդտեղ ընտրողներ չունեն և թող բուկլետները հավաքեն ու գնան։

Սրան ի պատասխան՝ ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեց մարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, և իրենց տարածքում ապրող պապիկի պատիվը պահել, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։

hakob arshakyan

Մեզ ասացին, որ Հակոբ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, նրանցից մեկը կոտրվածքներ էլ ունի։ 

Մենք փորձեցինք կապվել Հակոբ Արշակյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Կիսվել նյութով