ՄամուլՏեսանյութ

Տասնյակ ոստիկաններ ներխուժել են Դոն Պիպոյի առանձնատուն (Տեսանյութ)

Տասնյակ ոստիկաններ ներխուժել են Դոն Պիպոյի առանձնատուն։ Hraparak.am-ը գրում է․ Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։

Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։

Մեր տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանը մեկնել է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։

Այսօր ոստիկանության տասնյակ աշխատակիցներ այցելել են նրա առանձնատուն և ներխուժել ներս: Ոստիկանները հարցրել են թե որտեղ է Արթուր Ասատրայանը, հետո իրենց անսպասելի այցը բացատրել պրոֆիլակտիկ աշխատանքներով ու հեռացել:

«Հրապարակի» ձեռքի տակ են հայտնվել դեպքի կադրերը:

Կիսվել նյութով