Արտակարգ դեպք՝ Երևանում․ տանը հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը կազմվել են մայիսի 24-ին Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 54 հասցեի տանն առաջացած հրդեհի փաստով։
Այդ օրը ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում։
Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Տեղում նույն հասցեի բնակիչ 22-ամյա Արսեն Խ.-ն հայտնել է, որ բնակարանի ննջասենյակից դուրս գալու ժամանակ նկատել է, որ իրեն անհայտ պայմաններում հյուրասենյակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել են բնակարանի գույքի մի մասը և դրսում կայանված ավտոմեքենան։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ ստորև․





