Աշխարհ

Վրաստանի բանկում պատանդներ պահող տղամարդը ազատ է արձակել ևս մեկ հոգու

Վրաստանի բանկում պատանդներ պահող տղամարդը ազատ է արձակել ևս մեկ հոգու

Տղամարդը, որն ավելի քան 5 ժամ է, ինչ պատանդներ է պահում Զուգդիդի քաղաքում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկում, ևս մեկ մարդու է բաց թողել: Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը:

Խոսքը 55-ամյա կնոջ մասին է, որ մի քանի րոպե առաջ դուրս է վազել շենքից և ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է անվտանգ վայր: Այսպիսով, պատանդ է մնում 18 մարդ:

վրաստան պատանդներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկի բաժանմունքում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ չարագործի մոտ պատանդ են ինչպես «Վրաստանի բանկի» բաժանմունքի սպասարկյալներ, այնպես էլ բանակի աշխատակիցներ:

Նշենք նաև, որ նա պահանջում է կես միլիոն դոլար, պատանդներին ազատ արձակելու համար։

Կիսվել նյութով