Մամուլ

Վրաստանը Հայաստանի համար դեպի ՌԴ միջանցք է կառուցում․ ի՞նչ կփոխի Ալգեթի-Սադախլո ճանապարհը

Վրաստանը Հայաստանի համար դեպի ՌԴ միջանցք է կառուցում․ ի՞նչ կփոխի Ալգեթի-Սադախլո ճանապարհը

Sputnik Արմենիան գրում է․ Մինչև Հայաստանի սահման հասնող Ռուսթավի-Ալգեթի ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ավարտը կկապի Երեևանը E60 միջազգային արագընթաց մայրուղու հետ ու թույլ կտա հայկական ապրանքներն ավելի արագ Ռուսաստան հասցնել: 

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։

Նրա գնահատմամբ՝ դա թույլ կտա Երևանին անուղղակիորեն դառնալ եվրոպական նախագծի՝ Արևելք-արևմուտք միջազգային ավտոմայրուղու (Е 60) մի մասն ու կոմպակտ միջանցք ստանալ Վրաստանի տարածքով:

բեռնատար սահման

Ավելի վաղ այդ ծրագրի իրականացման կարևորության մասին ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար խոսել էր նաև Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Նրա խոսքով՝ Սադախլոյի ուղղությամբ Ռուսթավի-Ալգեթի ճանապարհի կառուցման նախագիծը բեկումնային կդառնա ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար:

Վրաստանի տարածքում իրականացվող նախագիծը Հայաստանի համար դեպի Ռուսաստան, այսպես կոչված, կոմպակտ միջանցքի մի մասն է: Այն իր մեջ ներառում է երեք տեղանք՝ Սադախլո-Ռուսթավի ճանապարհ Ալգեթիով, 45-կիլոմետրանոց մայրուղի՝ շրջանցելով Թբիլիսին, ու 9-կիլոմետրանոց թունել՝ Վերին Լարսի անցակետի Խաչի լեռնանցքի տակով:

Կիսվել էջում