Մամուլ

Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին. հայտնի է պատճառը

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար:

Գասպարյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՊՆ 2026 թվականի հունվարի 8-ի որոշման:

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, գրում է Armlur-ը:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյան կրտսերի դեմ դեռևս 2026 թվականի մարտին հարուցվել էր քրեական հետապնդում ՝ ծառայությունից խուսափելու վերաբերյալ վարույթով։

Կիսվեք ձեր էջում