Մամուլ

Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ. դա ծայրահեղ անհրաժեշտություն էր. Օնիկ Գասպարյան

Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ. դա ծայրահեղ անհրաժեշտություն էր. Օնիկ Գասպարյան

Armtimes.com-ը գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունը ստորագրել է եւ այդ որոշումը կայացրել նաեւ իմ առաջարկությամբ:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: «Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները:

Օնիկ Գասպարյան

Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել եւ հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում անկախ բոլոր շահարկումներից:

Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասաց գեներալ-գնդապետը:

Կիսվել նյութով