Մամուլ

Վարդենիսում ինքնասպան եղած մարդու որդին զոհվել է

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել: Սակայն, որոշ ժամանակ անց, մամուլում լուր տարածվեց, որ որդին հոր ինքնասպանությունից ժամեր անց զանգահարել է տուն և ողջ է։ 

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ որդին՝ Մխիթար Մարտիրոսյանը, նախ վիրավորված է եղել, ապա զոհվել:

Մարմինը գտնվել է Մարտունի քաղաքի դիահերձարանում և նույնականացվել է:

zinvor anhet korel

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հրետանուց, խոշոր տրամաչափի և այլ զինատեսակներից կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում ունենք 207 զոհ եւ անհետ կորած, 293 վիրավոր:

Կիսվել նյութով