Ազատ խոսքՄամուլ

Վարդան Ղուկասյանի լռելու նախապայմանը միայն ձեր ինքնախոստովանական ցուցմունքն է․ Արտակ Գալստյան

Վարդան Ղուկասյանի լռելու նախապայմանը միայն ձեր ինքնախոստովանական ցուցմունքն է․ Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարդան Ղուկասյանի լռելու նախապայմանը միայն ձեր ինքնախոստովանական ցուցմունքն է

Նոր ինձ հետ կապնվեց վստահորդս՝ Վարդան Ղուկասյանը: Պատմեց մի հետաքրքիր զանգի մասին և ուղարկեց ձայնագրությունը: Առաջին ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ զանգահարողը փորձում է Վարդան Ղուկասյանի դեմ կրկին կեղծ մեղադրանք սարքել և կրկին շորթում:

Առայժմ անուններ չեմ հրապարակի, դա Վարդան Ղուկասյանի գործն է:

dog

Իմ կողմից կասեմ հետևյալը՝ պարոնայք, այս անգամ չի ստացվի, պետք չէ նրան կաշառել, լռելու դիմաց գույքային առաջարկներ կատարել, հետո էլ փորձել դա որպես շորթում ներկայացնել, նաև հիշեցնեմ, որ ձեր առերևույթ հանցագործությունների փաստով Վարդան Ղուկասյանը արդեն իսկ ներկայացրել է հաղորդումներ ՀՀ իրավապահ մարմիններին, իսկ այդ հանգամանքը ինքնին բացառում է շորթման հանցակազմը:

Լիազորված եմ նաև Վարդան Ղուկասյանի անունից ձեզ հայտնելու, որ նրա լռելու միակ նախապայման կարող է հանդիսանալ միմիայն ձեր կատարած հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքը ուղղված գլխավոր դատախազին:

Կարծում եմ հստակ շարադրեցի և հասցեատերերը հասկացան»:

Կիսվել էջում