Մամուլ

Վաղարշապատում փորձել են սպանել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին

Վաղարշապատում փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին:

Ինչպես արդեն հայտնել էիք՝ Վաղարշապատի հրապարակում մի տղամարդ կրակահերթ է բացել երթևեկության մեջ գտնվող մի մեքենայի վրա, որի մեջ են եղել քրեական աշխարհում հայտնի Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով և նրա վարորդը:

«Իշխանության» տեղեկություններով՝ զինված տղամարդը այլ մարզից է եկել Վաղարշապատ՝ սպшնությունն իրագործելու համար:

Օր ու գիշեր ոստիկանները խուզարկում են քաղաքացիների մեքենաները, ցուցադրական բեմադրություններ անում, թե ապօրինի զենք-զինամթերք են փնտրում, մինչդեռ իրական հանցագործները զինված շրջում են, և օրը ցերեկով փորձում են մարդ սպшնել:

ՆԳՆ-ն դեպքից հետո գլուխ է գովում, թե հանցագործությունը բացահայտվել է, մինչդեռ իրավապահ մարմինների բուն առաքելությունը հանցագործությունները կանխելն ու մաքսիմալ նվազեցնելն է:

krakocner ejmiacin
Կիսվեք ձեր էջում