Մամուլ

Վահե Ավետյանի կինը խնդրում է չքաղաքականացնել ամուսնու սպանության դեպքը

Վահե Ավետյանի կինը խնդրում է չքաղաքականացնել ամուսնու սպանության դեպքը

168․am-ը Վահե Ավետյանի կնոջից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ շահարկումներին։

«Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավականին ծանր է այս մասին խոսելը․ պարզապես մի խնդրանք՝ չէի ուզի դեպքը քաղաքականացվի։ Թե՛ ներկա իշխանությունից, թե՛ նախկին իշխանությունից իմ ամուսինը շատ ընկերներ է ունեցել՝ մտերիմ մարդիկ, ում հետ մինչ օրս իմ ընտանիքը կապ է պահպանում։

Ես ուղղակի չեմ ուզի՝ քաղաքականացվի դեպքը։ Երբ այդ ամենը կապում են իմ ամուսնու գործի հետ, հավատացեք՝ մեզ համար այդ նույն ցավը նորից վերապրել է նշանակում․ թե՛ ինձ համար, թե՛ իմ երեխաների համար, թե՛ նրա ծնողների համար՝ բոլորիս համար։ Ուղղակի խնդրում եմ՝ դեպքը ոչ մի կերպ չքաղաքականացնել, դա ոչ նախկիններին ինչ-որ բան կավելացնի, ոչ էլ ներկաներից ինչ-որ բան կպակասեցնի»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Լիլիթ Ավետյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով