Մամուլ

Վալերի Օսիպյանին փոխարինող արդեն մեկ հավակնորդ կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրան փոխարինող արդեն մեկ հավակնորդ կա։

Օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, վճռվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով