Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Սպասվում է, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի վաղը։

Աղբյուրի տեղեկություններով Օսիպյանը դիմումը գրել է այսօր Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները։