Մամուլ

Ոստիկանները բերման են ենթարկել քրեական հեղինակության. Տեսանյութ

Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 58-ամյա վանաձորցի քրեական հեղինակություն համարվող մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ու տեսանյութում, սակայն, նրա ինքնությունը չի բացահայտվում։ Նշվում է միայն, որ տղամարդը հետախուզվում էր ոստիկանության Տարոնի բաժնի կողմից`սպանության փորձի մեղադրանքով։ Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։

Վանաձորում սպանության համար որոնվող տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում։

Հանցագործության հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել նյութով