Մամուլ

Վալերիյ Օսիպյանն Արաբկիր վարչական շրջանում 120 հազար դոլարով տուն է գնել

Վալերիյ Օսիպյանն Արաբկիր վարչական շրջանում 120 հազար դոլարով տուն է գնել

Արդեն մի քանի օր է՝ Shamshyan.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բազմաբնակարանային շենքի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ տեսել են, թե ինչպես է հիմնականում երեկոյան ժամերին ՀՀ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը այցելում իրենց շենք։ 

Բնակիչներն ասում էին, որ իրենք ունեն տեղեկություններ, որ այդ շենքի բնակարաններից մեկը օրեր առաջ մոտ 120 հազար ԱՄՆ դոլարով գնել է Վալերիյ Օսիպյանը, սակայն տունը գրանցված է նրա կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի անվամբ։

Եթե իրոք՝ այդպես է, ապա ուրախ ենք, որ սոցիալական այս ծանր պայմաններում Վալերիյ Օսիպյանն այդքան գումարով տուն է առել մեր շենքում ու հաստատ բնակչներիս հետ նաև բարի դրացիական հարաբերություններ կունենա։

Բայց նաև լսել ենք, որ բնակարանը վարձով էին տվել ինչ-որ անձի, ով կանխիկ վճարումը կատարել էր, սակայն իրար հետ լեզու չեն գտել և ժամանակ են տվել վարձակալներին, որպեսզի տունը լքեն։

Կիսվել էջում