ԺամանցՏեսանյութ

Սևանում տեղի է ունեցել «Վարչապետի գավաթ» հեծանվավազքը (Տեսանյութ)

Սևանում տեղի է ունեցել «Վարչապետի գավաթ» հեծանվավազքը (Տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել հեծանվավազքի մասնակիցներին։ Պատգամավորը նշել է, որ մրցույթին մասնակցում է նաև իր եղբայրը՝ ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է։

Նշենք, որ հեծանվավազքը տեղի է ունենում Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում։ Կառավարության որոշմամբ 25.7 մլն դրամ է հատկացվել մրցաշարի իրականացման համար։

hecanvavazq

1-20-րդ տեղը զբաղեցրածներին տրամադրվող դրամական մրցանակների ֆոնդը կկազմի 14.9 մլն դրամ։ Այն նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։ Առաջին տեղը գրաված հեծանվորդը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը` 600 000 դրամ, իսկ երրորդ տեղը` 400 000 դրամ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով