Մամուլ

«Ի՞նչ է անում Էրդողանն իրականում»․ Վարդան Ոսկանյան

«Ի՞նչ է անում Էրդողանն իրականում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի՞նչ է անում Էրդողանն իրականում։ Խաղում է շատ ուժեղ՝ փորձելով հասնել չափազանց կարևոր մի գերնպատակի՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից և Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ, երբ դրանով իսկ ակնհայտորեն վճռված կլինի, թե ով է հաղթելու «մենամարտում»։

Հենց սրան է ուղղված փաստացի տեղեկատվական այն արտահոսքը, որ միտումնավոր արել է Թուրքիայի նախագահը՝ փաստորեն փորձելով փչացնել մի կողմից հայ-ռուսական, իսկ մյուսից՝ հայ-իրանական հարաբերությունները։

erdogan 1

Սակայն Էրդողանը զուտ հանրայնացրել է ներքին տեղեկատվությունը, մինչդեռ գործընթացը նախաձեռնել է Հայաստանի իշխանությունը, որին իր նեղմտության շրջանակներում թվում է, թե «գավառական» խորամանկությամբ ու ինտրիգներով կարելի է աշխատել և հաջողության հասնել միջազգային ասպարեզում»։

Կիսվել նյութով