Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկ, 26-ի գիշերը կնվազի՝ 6-10 աստիճանով։


