Մամուլ

Սպանված երեք զինծառայողների վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել. նոր մանրամասներ

Սպանված երեք զինծառայողների վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել. նոր մանրամասներ

«Փաստինֆո»-ն գրում է․ 2021թ օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ ևս. սպանվածներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, վերջինս արնաքամ է եղել։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հերքում է նախաքննական մարմնի այն վարկածը, թե զինծառայողները պարզապես քնած են եղել և իրենց համածառայակիցն ուղղակի հրազենային վիրավորումներով է սպանել։

zinvorner 6

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը՝ մանրամասներ ներկայացնելով դատաբժշկական փորձաքննության եզրակացության մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում