ՄամուլՏեսանյութ

Սպանության փորձ Գյումրիում․ պատճառը քաղաքական է (Տեսանյութ)

Սպանության փորձ Գյումրիում․ պատճառը քաղաքական է (Տեսանյութ)

Aravot.am-ը գրում է․ Երկուշաբթի օր՝ ժամը 18․30-ի սահմաններում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց պատմություն է տեղի ունեցել․ մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի դեմ։ Նշենք, որ «Գյումրին կռնա» նախաձեռնությունը մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։

Պարզվում է՝ երիտասարդն այս նախաձեռնության անդամների գաղափարները չի կիսում, այլ քաղաքական հայացքներ ունի և որոշել է նրանց դեմ պայքարել նրանց տեսանյութերի տակ վիրավորական արտահայտություններ գրելով ու նաև կացնահարելով։

Այսօր «Ազգային արժեք» ակումբի անդամները «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում ասուլիս էին հրավիրել՝ մանրամասնելով, թե ինչպես է սկսվել մահափորձ կատարելու պատմությունը։ «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմեց, որ իրենք հյուրընկալվել են Գյումրու հեռուստաընկերություններից մեկում, այնուհետ այդ տեսանյութը տեղադրել են «Ազգային արժեք»-ի ֆեյսբուքյան էջում։

armen nersisyan

Մի երիտասարդ վիրավորանքներ է գրել և երբ ակումբի անդամները պարզել են, որ նա ֆեյք չէ, այլ իրական անձ է, փորձել են հանդիպել ու հասկանալ, թե ինչն է պատճառը։

Ըստ Վարդան Սրտաշյանի, նրա հեռախոսահամարը գտել են, զանգահարել են ու ամենատեսանելի տարածքում՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի դիմաց որոշել են նրա հետ հանդիպել։

Արմեն Ներսիսյանը, որը Շիրակի պետական համալսարանի դասախոս է, մտածել է զրուցի երիտասարդի հետ, հարթի խնդիրը, որպեսզի վերջինս որպես գործելաոճ՝ չընտրի հայհոյանքն ու վիրավորական արտահայտությունները։

Երիտասարդը, որը հեռախոսով արդեն իսկ հայտարարել էր, որ «ինչ գրել է, լավ է արել, ատում է իրենց քաղաքական հայացքները», գալով տնտեսագիտական համալսարանի դիմաց ու մեքենայից իջնելով՝ միանգամից կացնահարել է Արմեն Ներսիսյանին։

Կացնով վնասել է Արմեն Ներսիսյանի ձեռքը (տես լուսանկարում), այդ պահին վրա են հասել «Ազգային արժեք» ակումբի անդամները, միջամտել, այլապես ողբերգական ավարտ կունենար։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով