Մամուլ

Ողբեգական վթար Կոտայքում. բախվել են Mercedes-ն ու Ivekօ-ն․ զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ

Ողբեգական վթար Կոտայքում. բախվել են Mercedes-ն ու Ivekօ-ն․ զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 26-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում:

Ժամը 18:20-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին՝  Նոր Գեղի վարչական տարածքի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Mercedes և  կցորդիչով Ivekօ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից 2-ը մահացել են:

Բախման հետևանքով Mercedes ը վերածվել է մետաղե ջարոդոնի, իսկ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական  ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարար ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

avtovtar 1

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով  Ivekօ-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև հողաթմբերին և հայտնվել գերեզմաններում, կոտրելով 2-3 տապանաքարեր:

shtapognutyun avtovtar

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև վնասված գերեզմանատերերի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել  են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողնեը, որպեսզի  քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:

Կիսվել նյութով