Մամուլ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հրաշքով փրկվեց Գայանեն

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հրաշքով փրկվեց Գայանեն

Գայանե Խաչատրյանի ընկերուհին՝ Ժենի Քոչարյանը իր էջում գրել է․

«Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հագուստի վաճառքով զբաղվող Գայանե Խաչատրյանը հրաշքով փրկվածներից է:

Պայթյունից րոպեներ առաջ նա խանութից դուրս է եկել, գտնվել է այն վայրում, որտեղից սկիզբ է առել պայթյունը: Հրաշքով ծխի, կրակի բոցից մի կերպ դուրս է եկել։

Կրծքավանդակի ու ոտքերի այրվածքով ու վնասվածքով նրան մի անծանոթ տեղափոխել է հիվանդանոց:

Գայանե Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա այժմ տանն է: Պայթյունի հետեւանքով նրա խանութի տեղում այժմ փոս է գոյացել, խանութը չկա: Սակայն, սա միակ հրաշքը չէ Գայանեի կյանքում, այդ օրը նա սովորականի պես իր ավտոմեքենան չէր կայանել այն վայրում, որտեղ միշտ էր կայանում:

meqena surmalu

Իր ավտոմեքենայի կայանման վայրում պայթյունից հետո ավերակ է, ոչինչ չի մնացել, իսկ ավտոմեքենան անվնաս է մնացել այլ վայրում կայանելու շնորհիվ:

«Գայա՛ն, շատ ես տալիս, այդքան էլ պետք չի: Գայա՛ն, ախր այդքան բարի պետք չի լինել, շատերն են օգտվում քո պարզությունից: Գայա՛ն, ինչո՞ւ ես էլի նվեր ուղարկել,  մեր ծանոթության առաջին օրվանից գրեթե միշտ ասում էի նրան:

Օգոստոսի 14-ին Սյունիքից վերադառնում էինք Երևան, երբ համացանցում կարդացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մասին:

Առաջին միտքս, որ անցավ՝ Գայանը, Գայանին բան եղած չլինի: Գայանը հիվանդանոցում էր, ոտքերն ու կրծքավանդակն էր վնասվել ու այրվել, իր խանութը չկար:

Ամենաբարի ու միշտ բոլորին կամեցող Գայանին Տերը ամուր ձեռքերով գրկել էր ու փրկել, երկրորդ կյանք պարգևել: Եթե պայթյունի ժամանակ իր խանութում լիներ, այսօր, Աստված գիտի՝ որտեղ կլիներ։

gayane khachatryan

Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ: Ու մեզնից ոչ մեկ չգիտի. գուցե մենք էլ լինեինք այդ պահին այնտեղ: Ինչո՞ւ պատմեցի Գայանի մասին:

Որ իմանանք, որ այս աշխարհում Գայաններ էլ կան. ովքեր տալիս են առանց որևէ ակնկալիքի, ովքեր չեն չարանում, չեն չարախոսում ու նախանձում։

Խորապես ցավում եմ կատարվածի համար, ցավակցում բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին:

Հետո չկա, կա այս վայրկյանը»։

Կիսվել նյութով