Մամուլ

Սյունիքում հրդեհ է բռնկվել էքսկուրսիա մեկնող աշակերտներին և ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսում

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել․ Սյունիքում հրդեհ է բռնկվել էքսկուրսիա մեկնող աշակերտներին և ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսում։

Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Փրկարարները ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոբուսում էլ գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, ովքեր մեկնում էին էքսկուրսիա։

Կիսվել նյութով