Մամուլ

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում քանիցս հորդորել եմ դուրս գալ այդ գավառական շուստրիության տիրույթներից. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սուտ չասեմ, 1998թ.-ից գոնե ամենօրյա ռեժիմով հետևում եմ այդ խնդրով բոլոր զարգացումներին: Նախորդած շրջանն էլ ուսանողի նման օր առ օր զուբրիտ եմ արել, երբ ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգողն էի ու այդ տարվա տարեգրքի վերջում ֆանտաստիկ հավելվածներ պատրաստեցի՝ կարգավորման տարբերակները քարտեզներով կամ հիմա կասեին՝ ինֆոգրաֆիկաներով, հակամարտության ու պատերազմի ամեն տարվա ժամանակագրությամբ ու այսպես շարունակ:

Ու ինչքան կարդացի Արցախյան պատերազմի ու հակամարտության մասին, քաղաքական կարգավորման համար ամենադիպուկը մնաց լուսահոգի Կարեն Դեմիրճյանի թևավոր խոսքը, երբ նրան 88-ի շարժման ժամանակ սուլեցին Ազատության հրապարակում՝ վանկարկելով Ղարաբաղը մերն է, ու նման բաներ:

Երջանկահիշատակը քաղաքային կոլորիտով պատասխանեց՝ “շվցրեք, շվցրեք, Ղարաբաղը ջե՞բս է, որ հանեմ տամ”: Այս կենցաղային բառաֆոնդի տակ մի հսկա քաղաքական տեքստ է թաքնված. Ղարաբաղը ոչ մի ղեկավարի գրպանում չէ, որ ինչ-որ մեկից կամ ազգից թաքուն գրպանից հանի ու տա, հանձնի:

Հայաստանի երեք նախագահությունները տարբերվող քաղաքականություններ են վարել այս առումով, ու անկախ նրանց հանդեպ տարբեր հարցերում իմ վերաբերմունքից, կամ իմ հանդեպ նրանց վերաբերմունքից, միշտ իմացել ու գնահատել եմ, որ 1) Տեր-Պետրոսյանը ռեալ հակված է եղել փոխզիջումային լուծմանը, ազնվորեն ու բարձրաձայն ազգին ներկայացրել է այդ լուծում, դրան շատերը համաձայն չեն եղել ու ինքը թողել հեռացել է, 2) Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրականում ստատուս-քվոյի պահպանության կողմնակիցներ են եղել՝ միամտաբար մտածելով, թե աշխարհին կասեն՝ կողմ ենք տարածքային փոխզիջումներին, բայց դա տեղի չի ունենա:

Իմ բազում ելույթներում գոնե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում քանցս հորդորել եմ դուրս գալ այդ գավառական շուստրիության տիրույթներից, քանի որ գերտերությունների կամ նրանցից մեկի մոտ կարող է պլաններ փոխվել ու…. Սերժ Սարգսյանը չպատկերացնելով, միգուցե՝ չհավատալով նման հեռանկարին, հասավ մինչև Լավրովի պլան ու 2016թ.:

Ռոբերտ Քոչարյանին էլ կարգավոման տարբերակի ստորագրումից փրկեց 1999թ. հոկտեմեբրի 27-ը… (ասեմ, որ սա միայն իմ գնահատականը չէ, այլ չափազանց բարձր օտարեկրյա պաշտոնիայի՝ ինձ զարմացրած խոստովանությունը վերջերս, երբ նա երկու անգամ պնդեց, որ Ստամբուլում փաստաթուղթ էր ստորագրվելու, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը…. Իսկ ես դրա մասին հենց 1999-2000-ականներին էի գրել զուտ վերլուծական եզրահանգումներով):

Մի խոսքով, ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման պատմությունը ցույց է տվել, որ 2 ղեկավար այդ խնդրի քաղաքական կարգավորման համար է հեռացել իշխանությունից՝ Կարեն Դեմիրճյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-ը այս կամ այն չափով ստոտւս-քվո են պահել՝ հակված չլինելով զիջումների:

Արցախյան առաջին պատերազմն ու 2016-ի քառօրյա պատերազմն էլ ցույց տվեցին, որ հող հնարավոր է տալ կամ վերցնել բացառապես պատերազմով: Սա, իհարկե, չի նշանակում, թե օրվա իշխանության ընդդիմությունը չի կարող ավելի կոշտ դիրքորոշում ունենալ, հանրահավաքներ անել, նշաձող բարձրացնել: Բայց ինքնամոլորության, ինքախաբկանքի մեջ լինել ու հասարակությանն էլ մոլրեցնել, թե այս ամենից “անտեղյակ” Նիկոլ Փաշինյանը հեսա-հեսա հողերը հանձնելու է, կներեք, ես նման պրոցեսներին լուրջ չեմ վերաբերելու:

Եւ վերջինը, այս՝ գրեթե երեք տասնամյակների ընթացքում իմ ազատության աստիճանն ու համաձակությունը այնքան մեծ է եղել, որ անկախ օրվա իշխանական ու ընդդիմադիր կոնյուկտուրայից, համարձակ ասել եմ, թե ինչի հետ եմ համաձայն, ինչի հետ՝ ոչ:

Չեմ նայել, թե դրա արդյունքում ինչ կեղծ լուրեր են շրջանառության մեջ դրվել իմ հայտնած դիրքորոշումների “մոտիվացիայի” կապակցությամբ: Չեմ նայել, թե նախագահներից ում է դա դուր եկել, իսկ ում՝ ոչ: Ու այժմ էլ և ապագայում դա եմ անելու՝ չխուսափելով քննադատել նաև Նիկոլ Փաշինյանին, եթե նրա քայլերում էլ նկատեմ արկածախնդրություն, սխալ որոշումներ կամ մոտեցումներ:

Իսկ այս պահին իմ համար հիմք են ոչ միայն Արցախյան հակամարտության ողջ պատմության մասին իմ իմացությունը, այլ նաև մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները վարչապետի պաշտոնում կամ ասենք՝ 2016թ. Լավրովի պլանի հստակ մերժումը նրա կողմից»:

Կիսվել նյութով