ՄամուլՔաղաքականություն

Սերժ Սարգսյանի համառ դիմադրությունը

Սերժ Սարգսյանի համառ դիմադրությունը

1in.am-ը գրում է․ Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, հայտարարել է Սերժ Սարգսյանն իր բացառիկ հարցազրույցում, որ երկու մասով մատուցվեց հանրությանը, իսկ ավելի շուտ՝ թերևս, նախկին կառավարող համակարգի շահառու հանրային խմբերին:

Այդ հարցազրույցի երկրորդ մասում շոշափված ներքաղաքական հարցերը առավել ակնառու դարձրին, որ հենց այդ շերտերն էին թիրախային առանցքային լսարանը: Իսկ մոտիվը, անշուշտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այդ լսարանի կամ թիրախի համար պայքարն է, ինչն ակնառու է թեկուզ հենց մեծ քաղաքականության մասին Սարգսյանի հայտարարությունից:

Բանն այն է, որ օրերս էլ Ռոբերտ Քոչարյանն էր ռուսական «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում հայտարարել, թե վերադառնում է մեծ քաղաքականություն: Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ ինքը դրանից երբեք չի էլ հեռացել և չունի վերադառնալու խնդիր:

Միաժամանակ, թերևս, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, որ իր թիմով կմասնակցի ու կհաղթի անգամ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությանը, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իր թիմը՝ ՀՀԿ, միշտ լինելու է ակտիվ, բայց երբեք չի մասնակցի Փաշինյանի նախաձեռնած որևէ ընտրության: Նա հայտարարում է, որ ակտիվորեն մասնակցելու են առանց Նիկոլ Փաշինյանի որևէ ընտրության:

Դա այլ բան չէ, քան մարտահրավեր Ռոբերտ Քոչարյանին՝ ակնարկով, որ Սարգսյանը երբեք չի հեռանա մեծ քաղաքականությունից, քանի դեռ դրա մեջ է Ռոբերտ Քոչարյանը, և թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ իշխանության:

սերժ սարգսյան

Դրա վկայությունն է և այն, որ Սարգսյանն ինքն է հայտարարում, թե այլևս չի զբաղեցնի կամ հավակնի որևէ ղեկավար պաշտոնի, այլ առավելագույնը կարող է լինել որևէ լուրջ պաշտոնյայի խորհրդատու: Հազիվ թե Սերժ Սարգսյանը դիտարկի Ռոբերտ Քոչարյանին կամ Ռոբերտ Քոչարյանի թիմի որևէ ներկայացուցչի խորհրդատու լինելու հանգամանքը:

Թե ինչու է Սերժ Սարգսյանը համառորեն կանգնած Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադարձի ճանապարհին՝ մինչև 2018 թվականը նախագահի, իսկ դրանից հետո պաշտոնաթող նախագահ-ՀՀԿ նախագահի կարգավիճակում, հանգամանալից կիմանան թերևս Սարգսյանն ու Քոչարյանն իրենք:

Բայց ակնհայտ է, որ ներկայումս, նրանք լինելով այսպես ասած 1-ի արմատական ընդդիմության ձևաչափի շրջանակում, ունեն արմատական տարբերություններ իրենց դիրքորոշումներում և ռազմավարություններում: Դա ակնառու է հենց արտահերթ ընտրության հարցում ունեցած դիրքավորումից:

Ավելին, Սերժ Սարգսյանը, պատասխանելով արտահերթ ընտրությունից հրաժարվելու քաղաքական մեծամասնության «որոշման» վերաբերյալ հարցազրուցավարի հարցին, պատասխանում է, թե ինքը «չունի միամտություն հավատալու, թե դա կարող է լինել վերջնական որոշում»: Սա իսկապես հետաքրքիր ձևակերպում է՝ «միամտություն չունի հավատալու, թե դա վերջնական որոշում է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում

Կիսվել նյութով