Մամուլ

Սերժ Սարգսյանը խնդիր ունի իր թիմակիցներին ոգևորելու և համախմբելու․ Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը խնդիր ունի իր թիմակիցներին ոգևորելու և համախմբելու․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում բարձր է գնահատում իր քաղաքական ուժի շանսերը: Նրա խոսքով՝ «քանի որ նախկիններն արդեն չունեն վարչական լծակներ, ուստի չեն ունենա նաև մեծ շանսեր ընտրություններում հաղթելու համար»:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Սերժ Սարգսյանը խնդիր ունի իր թիմակիցներին ոգևորելու և համախմբելու իր շուրջը:

nikol pashinyan alen simonyan

Ինչ վերաբերում է արտահայտությանը, թե ինքն իր պաշտոնն է թողել, բայց քաղաքական խրամատը չի թողնի, ինքը մի անգամ է պաշտոն թողել, էն էլ՝ ստիպված: Կարծում եմ՝ նման արտահայտությունները ճիշտ և տեղին չեն, որովհետև մարդիկ հիշում են իր բոլոր պաշտոնները, ինքն իրեն տուն նվիրելը. ինքը նույնիսկ չէր կարող տունը թողնել, ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը»:

Կիսվել էջում