Մամուլ

ՍԴ-ն հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

ՍԴ-ն հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին

Հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Ռոբերտ Քոչարյան

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի «Իմ քայլի» կողմից դատավորներ ընտրված Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանն ու Երվանդ Խունդկարյանը, ինչպես նաև ՍԴ նախագահ դարձած Արման Դիլանյանը ևս կողմ քվերարկածների թվում են:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ նախկինում բազմիցս կարծիք է հայտնել գործի առնչությամբ: Ավելին, ըստ տեղեկությունների՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու Վահե Գրիգորյանը համատեղ քննարկումների արդյունքում են ժամանակին որոշել հենց այս հոդվածով մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին:

Կիսվել էջում