Մամուլ

«Սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է»․ Քոչարյանը՝ դատարանի դահլիճում․ Տեսանյութ

«Իմ տպավորությամբ, սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է: Այս գործի մասին դասագրքերում է նշվելու, և այս գործը ունենալու է բացասական և դրական հերոսներին: Ես չեմ կասկածում, ովքեր են լինելու նրա բացասական հերոսները և ամեն դեպքում, Դուք ունեք հնարավորություն՝ գրել ևս մեկ էջ այս քրեական գործի այս պատմությանը»։

Այս մասին դատարանի դահլիճում իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որտեղ այս պահին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատական գործը:

Նա նաև ավելացրեց․ «Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդան օրինակ է: Մեկ-մեկ մտածում ես, եթե քո՝ նախկին նախագահի հանդեպ կարող են այսպիսի չարաշահումներ թույլ տալ, ապա… Դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը, ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չկա: Հիմա սա է վիճակը»:

Կիսվել նյութով