Մամուլ

Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապան սահմանային տարածքները «Ադրբեջան» անվանելուն

Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապան սահմանային տարածքները «Ադրբեջան» անվանելուն

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Սյունիքից «ընտրված» Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն 2010 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը (դրա փոփոխությունները), որում Սյունիքի մարզի՝ փաստացի Արցախին սահմանակից համայնքների սահմանները նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետության» հետ սահման:

Ընդորում, ըստ 2010 թվականին ընդունված այդ օրենքի Ադրբեջանի սահմանը հենց սովետական սահմանն էր՝ Շուռնուխ գյուղի մեջով, Կապանից մի քանի կիլոմետրի վրա:

Այո, ՀՀԿ-ականներն այժմ կասեն, որ այդ օրենքի կարգավորման առարկան պետական սահմանը չէ: Ու ճիշտ կասեն, պետական սահման որոշելը, ընդհանրապես, օրենսդիրի գործը չի:

goris sahman

Բայց 2010 թվականին ՀՀԿ-ական Ազգային Ժողովը, տալով նման ձևակերպում, արձանագրեց, որ այդ համայնքները սահմանակից են Ադրբեջանին: Կարելի էր այդ օրենքում գրել պարզապես «պետական սահման», չհստակեցնելով, թե որ երկրի սահմանն է:

Բայց ոչ, ՀՀԿ-ականները որոշեցին նշել, որ հենց Ադրբեջանի տարածքն է դա:

Այդ օրենքին այն ժամանակ կողմ էին քվեարկել նաև- Սյունիքից պատգամավոր «ընտրված» Սերժ Սարգսյանի հայտնի եղբայր՝ Ալեքսանդր Սարգսյանը, – Նոյեմբերի 10-ին կազմակերպված կապ ունեցող Վարդան Այվազյանը,- «Շմայս» մականունով Առաքել Մովսիսյանը, – Նժդեհին պաշտող Էդուարդ Շարմազանովը,- ԲՀԿ-ականներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը- ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի. ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի բազում այլ ներկայացուցիչներ:

Եվ սա բնավ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Բայց սա նշանակում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն խոսելու տեղ չունեն:

Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ 2010 թվականին, եթե սյունեցիները այս քվեարկության համար փակեին իրենց «ընտրած» պատգամավոր Սաշիկ Սարգսյանի ճանապարհը»:

Կիսվել նյութով