ՄամուլՏեսանյութ

«Ռուսը նպատակային հանձնել տվեց Շուշին». Շանթ Հարությունյան (Տեսանյութ)

«Ռուսը նպատակային հանձնել տվեց Շուշին». Շանթ Հարությունյան (Տեսանյութ)

«Գեներալիտետի ընդվզումը Ռուսաստանի հրահանգով էր, որ դուրս եկան վարչապետի դեմ»,- այս մասին «Ա1+»-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ Ռուսաստանն է նպատակային հանձնել տվել Շուշին. «Խաղաղապահ զորքը նախատեսված չէ նրա համար, որ կանգնի տարածքները բաժանելու համար, այն նախատեսված ա՝ էթնիկ անվտանգությունն ապահովելու համար…:

shant harutyunyan

Խաղաղապահ զորք մենակ կարա լինի էնտեղ, որտեղ կա խառը ազգաբնակչություն: Դրա համար պետք էր, որ նրանք մտնեին ԼՂԻՄ-ի տարածք ու հետագայում էլ ադրբեջանցիների համար սարքեին դարձի խնդիր, որպեսզի խաղաղապահ զորք մտնելու իրավունքը կարողանար ռուսն օգտագործել: Դրա համար նպատակային հանձնել տվեցին Շուշին»,- հայտարարել է Հարությունյանը:

«Հիմա ռուսները դա 16-17 կուսակցությունների ձեռքով կանեն, թե բանակի կամ ԱԱԾ-ի ձեռքով, էական չէ։ Բայց ոչ այս փուլում։ Դա կանեն այն փուլում, երբ այլևս հնարավոր չի լինի ձգել Լենին-Քեմալ պլատֆորմի ստորագրումը։ Նիկոլ Փաշինյանին կտապալեն, որ դա ձգեն։ Իսկ թե դրա համար 1 ամիս կամ 10 օր է անհրաժեշտ, չեմ կարող ասել»,- ասում է Շ․Հարությունյանը։

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում

Կիսվել էջում