Աշխարհ

Ռուսաստանի հրթիռակոծության հետևանքով՝ Կիևը մնացել է առանց լույսի ու ջրի

Ռուսաստանի հրթիռակոծության հետևանքով՝ Կիևը մնացել է առանց լույսի ու ջրի

Կիևի ողջ տարածքում դադարեցվել է ջրամատակարարումը. Kievvodokanal-ի մասնագետներն աշխատում են այն հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Խնդրում եմ, ամեն դեպքում, ջուր կուտակեք, փորձագետներն ամեն ինչ անում են, որպեսզի ջուրը վերադարձնեն Կիևի բնակիչների տներ»,- ընդգծել է նա։

Քաղաքապետը նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ զինված ուժերի՝ Կիևին հասցված ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 

Ըստ իշխանությունների՝ հարված է հասցվել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին:

Կիսվել էջում