Աշխարհ

Ռուսաստանի դպրոցներից մեկում աշակերտուհին կրակ է բացել դասընկերների վրա․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի դպրոցներից մեկում աշակերտուհին կրակ է բացել դասընկերների վրա․ կան զոհեր և վիրավորներ

Այսօր առավոտյան Բրյանսկի թիվ 5 մարզադահլիճի սրահում՝ ութերորդ դասարանի աշակերտը կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով երկու հոգի մահացել են, այդ թվում՝ կրակած աշակերտը: Տուժել է հինգ դպրոցական։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ աղջիկը դպրոց է եկել ողորկափող որսորդական հրացանով, մտել է դասարան և կրակ բացել իր դասընկերների վրա կենսաբանության դասի ժամանակ։

bryansk

Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մնացածը՝ միջին ծանրության։ «Տուժածներից մեկին արդեն վիրահատում են»,- ասել է նա։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել.

«Վարկածներից մեկի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել համադասարանցիների հետ կոնֆլիկտի արդյունքում։

Կիսվել էջում