Աշխարհ

Ռուսաստանը հարյուրավոր տանկեր և զրահամեքենաներ է փոխադրում Բելառուս

Ռուսաստանը հարյուրավոր տանկեր և զրահամեքենաներ է փոխադրում Բելառուս

Ռուս-բելառուսական տարածաշրջանային զորախումբ կազմելու համար Ռուսաստանից Բելառուս կուղարկվի մոտ 170 հրասայլ, 200 զրահամեքենա և մինչև 100 թնդանոթ ու ականանետ:

Այդ մասին այսօր Թվիթերի էջում գրել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար, գնդապետ Վալերի Ռևենկոն:

Ավելի վաղ Ռևենկոն հայտնել է, որ միացյալ զորախմբի կազմում կլինեն մոտ 9 հազար ռուսաստանցի զինծառայող:

rusakan tanker

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 10-ին է հայտնել Ռուսաստամնի հետ միացյալ զորախումբ կազմելու նախաձեռնության մասին:

Նրա խոսքով, ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ որոշումն ընդունել են «միութենական պետության արևմտյան սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ»:

Մի շարք ուկրաինացի, ամերիկացի և բրիտանացի փորձագետներ չեն բացառում, որ ռուս-բելառուսական համատեղ զորամիավորումը կարող է Մոսկվայի համար պատերազմի անբարենպաստ ընթացքի պարագայում Ուկրաինա ներխուժել Բելաուսի տարածքից:

Կիսվել նյութով