ԱշխարհՏեսանյութ

Ռուսաստանը արձակել է հիպերձայնային «Циркон» հրթիռը (Տեսանյութ)

Ռուսաստանը արձակել է հիպերձայնային «Циркон» հրթիռը (Տեսանյութ)

Հրապարակվել է ռուսական Հիպերձայնային «Циркон» հրթիռի արձակման կադրերը։

Նշենք, որ երեկ Մոսկվան հայտարարել էր միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին։

cirkon hrtir

Զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանի հրթիռային զորքերը, օդա-տիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։

Պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ պլանավորված զորավարժությունների շրջանակում սովորաբար Հյուսիսային նավատորմի սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվում Կամչատկայի փորձադաշտի, իսկ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավից հրթիռ է արձակվում Ռուսաստանի հյուսիսային փորձադաշտի թիրախների վրա։

Բալիստիկ հրթիռների արձակումներ են կատարում նաև Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, իսկ օդուժը թևավոր հրթիռներ է արձակում։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով